17.09.2017 10:30

Marca. Կոուտինյոն ձմռանը չի տեղափոխվի «Բարսելոնա»

Marca. Կոուտինյոն ձմռանը չի տեղափոխվի «Բարսելոնա»

«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ձմռանը չի տեղափոխվի «Բարսելոնա»: Այս մասին հաղորդում է Marca-ն: 

Կատալոնական ակումբն այս ամռանն է փորձել գնել բրազիլացու տրանսֆերը, սակայն «Լիվերպուլ»-ի ղեկավարությունը չի ընդունել «Բարսելոնա»-ի առաջարկը և հասկացնել է տվել, որ Կոուտինյոյի տրանսֆերը չի վաճառվում: 

Կիսապաշտպանն այս մրցաշրջանում մերսիսայդցիների կազմում արդեն խաղացել է Չեմպիոնների լիգայում, այդ իսկ պատճառով այլ ակումբի կազմում չի կարող հանդես գալ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում: