17.09.2017 11:00

Իտալիայում խաղերը սկսվեցին լռության րոպեով՝ ի հիշատակ Լիվորնոյի աղետի զոհերի

Իտալիայում խաղերը սկսվեցին լռության րոպեով՝ ի հիշատակ Լիվորնոյի աղետի զոհերի

Իտալական Ա և Բ սերիայի խաղերը սկսվել են լռության րոպեով՝ ի հիշատակ Լիվորնոյի ջրհեղեղի զոհերի: Պաշտոնական տվյալների համաձայն՝ աղետը, որը հարվածեց Տոսկանային նախորդ հանգստյան օրերին, 7 մարդու կյանք խլեց:

Ուժեղ անձրևներն ընդգրկել էին ամբողջ Իտալիայի տարածքը, Հռոմում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարված, սակայն, ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ եղանակային վատ պայմանները չեն խանգարի այսօր՝ սեպտեմբերի 16-ին կայանալիք «Ռոմա» - «Վեռոնա» խաղին:

Նախորդ հանգստյան օրերին Գենուեում տարրերային աղետների պատճառով չէր կայացել տեղի «Սամպդորիայի» ու «Ռոմայի» միջև հանդիպումը, իսկ «Լացիոյի» ու «Միլանի» խաղը սկսվել էր մեկ ժամ ուշացումով: