17.09.2017 16:02

«Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ Մադրիդ». Ի՞նչ է սպասվում «սերուցքայիններին» այս անգամ

 «Ռեալ Սոսյեդադ»-«Ռեալ Մադրիդ». Ի՞նչ է սպասվում «սերուցքայիններին» այս անգամ

Սեպտեմբերի 17, մեկնարկը՝ 23:45. Սան-Սեբաստյան, «Անոեմա» մարզադաշտ

«Ռեալ»-ի համար այս մրցաշրջանի մեկնարկն այնքան էլ հաջող չէր, նույնիսկ շատ վատ էր. թիմը վերջին 22 տարիների ընթացքում վատագույն արդյունքն է  գրանցել: Եվ դա անցած մրցաշրջանի տպավորիչ հաջողությունից հետո:  «Սերուցքայիններն» արդեն 2 անգամ միավոր են կորցրել այս մրցաշրջանում և հիմա «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումն այնքան էլ տեղին չէ: Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության չորրորդ տուրի հանդիպումից առաջ հաստատել է, որ վնասվածքների պատճառով խաղը բաց կթողնեն կիսապաշտպաններ Տոնի Կրոսն ու Մատեո Կովաչիչը, պաշտպան Խեսուս Վալյեխոն, հարձակվող Քարիմ Բենզեման: Հանդիպմանը չեն մասնակցի նաեւ որակազրկված հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ պաշտպան Մարսելոն:

«Մեզ սպասվում է շատ կարեւոր հանդիպում, քանի որ տնային հանդիպումներում չորս միավոր ենք կորցրել, իսկ դիմակայելու է առաջնության ընթացիկ առաջատարներից մեկը: Վալյեխոյի եւ Կրոսի վնասվածքները ծանր չեն, սակայն մենք մտադիր չենք ռիսկի ենթարկել նրանց առողջությունը»,- ասել է Զիդանը լրատվամիջոցներին:

 «Ռեալը Սոսյեդադի» մեկնարկը պարզապես գերազանց է: Սակրիստանի թիմը «Բարդելոնայի» հետ միասին 3 հանդիպումից –ում հաղթանակ են տոնել և վստահորեն կապտանռնագույնների հետ կիսում են առաջին հորիզոնականը: Դեռ ավելին, այս պահի դրությամբ հենց «Սոսյեդադն» է համարվում Պրիմերայի ամենաշատ գոլեր խփող թիմը: 3 խաղում 10 գոլը հիանալի արդյունք է:

Հետաքրքրական փաստեր

  • «Ռեալ Մադրիդը» արտագնա վերջին 10 խաղերում հաղթանակ է տարել:
  •  «Սերուցքայինները» բոլոր մրցաշարերում «Սոսյեդադի» հետ անցկացրած 17 հանդիպումներից 15-ում հաղթել են:
  • Վերջին 13 արտագնա հանդիպումներում «բլանկոսները» ավելի քան 2 գնդակ են խփել:
  • «Սոսյեդադը» Լա Լիգայի վերջին 3 հանդիպումներում նվազագույնը 3 գնդակ է խփել: