18.09.2017 09:30

Մխիթարյանը մեկնաբանել է «Էվերթոն»-ի դեմ խաղը

Մխիթարյանը մեկնաբանել է «Էվերթոն»-ի դեմ խաղը

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի՝ «Էվերթոն»-ի դեմ խաղից (4:0) հետո խոսել է իր տպավորությունների մասին, ինչպես նաև Անտոնիո Վալենսիայի ֆանտաստիկ գոլի մասին.

«Շատ դժվար և կոշտ հանդիպում էր: Չէինք մտածում, որ 4:0 կվերջանա խաղը, սակայն «Էվերթոն»-ը պաշտպանության գծում մեզ ազատ գոտիներ տվեց: Մենք մտածում էինք միայն հաղթանակի մասին, ոչ-ոքու մասին խոսք լինել չէր կարող: Գիտեինք, որ «Էվերթոն»-ը մեծ ճնշում է գործադրելու, իսկ մենք ազատ տարածություններ ենք ստանալու և սպասելու մեր հնարավորություններին:

Առաջին գոլը հրաշալի էր՝ փայլուն հարված և վերջակետ: Այդ գոլը մեզ վստահություն և հանգստություն տվեց: Նշանակություն չունի՝ հաղթում ես 1:0, 3:0, 4:0 թե 2:1 հաշվով: Կարևորն այն է, որ դեռ շարունակում ենք հաղթել»,- 28-ամյա կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում BBC-ն:

Հիշեցնենք, որ «Էվերթոն»-ի դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը իր առաջին գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում: