18.09.2017 10:00

Պաուլո Դիբալան նոր ռեկորդ է գրանցել «Յուվենթուս»-ի պատմության մեջ

Պաուլո Դիբալան նոր ռեկորդ է գրանցել «Յուվենթուս»-ի պատմության մեջ

«Յուվենթուս»-ի հարձակվող Պաուլո Դիբալան Իտալիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Սասուոլո»-ի(3:1) դեմ խաղում նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին հաղորդում է Squawka-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա խաղացողը «Յուվենթուս»-ի պատմության մեջ միակ խաղացողն է, ով Ա Սերիայի մեկնարկային 4 տուրերում կարողացել է դառնալ գոլի հեղինակ:

Արգենտինացին թուրինյան ակումբի կազմում մասնակցել է 100 հանդիպման՝ դառնալով 52 գոլի հեղինակ: