18.09.2017 10:28

Պաշտոնական․ Կարվախալը կերկարաձգի «Ռեալի» հետ պայմանագիրը

Պաշտոնական․ Կարվախալը կերկարաձգի «Ռեալի» հետ պայմանագիրը

«Ռեալը» պաշտոնապես հայտարարել է, որ համաձայնություն է ձեռք բերել Դանի Կարվախալի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում։

«Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Կարվախալի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Սեպտեմբերի 18-ին այս կապակցությամբ 25-ամյա ֆուտբոլիստը մամուլի ասուլիս է տալու։

Դանի Կարվախալը «Ռեալի» սան է, 2013 թվականին «Բայերից» վերադառնալուց (վարձակալությունից) հետո Կարվախալը 3 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, մեկական անգամ՝ Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, 3 անգամ հաղթել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում, 2 անգամ էլ՝ Աշխարհի ակումբային առաջնությունում։