18.09.2017 10:45

4 տուրում Մեսսին կրկնել է Ռոնալդուի` 2016-2017թթ. առաջնության ցուցանիշը

4 տուրում Մեսսին կրկնել է Ռոնալդուի` 2016-2017թթ. առաջնության ցուցանիշը

Իսպանիայի առաջնության մեկնարկում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հաջող խաղ է ցուցադրում: Արգենտինացին «բլաուգրանային» օգնել է բոլոր 4 խաղերում հաղթանակներ տոնել, ինչպես նաև 5 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների աղյուսակը։

Whoscored.com վիճակագրական կայքը հաշվարկել է, որ այդ հանդիպումներում 30-ամյա ֆուտբոլիստն առնաձնացել է նաև հաջողված խաբքերով: Մեսսին արդեն 25 հաջողված խաբք է կատարել: Միջինը մեկ մրցավեճում նա 6,3 անգամ դրբլինգի շնորհիվ շրջանցում է մրցակիցներին:

Ուշագրավ է, որ այդ ցուցանիշը գրեթե այնքան է կազմում, որքան Լա լիգայի նախորդ առաջնությունում Կրիշտիանու Ռոնալդուի արդյունքը: Պորտուգալացին 29 խաղերից յուրաքանչյուրում միջինը 0,9 խաբք է կատարել:

Պրիմերայի նախորդ խաղարկությունը Մեսսին ավարտել էր մեկ խաղում 3,7 հաջողված խաբք ցուցանիշով: