18.09.2017 11:00

Ֆալկաոն մոտ 7 միլիոն եվրո տուգանք է վճարել

Ֆալկաոն մոտ 7 միլիոն եվրո տուգանք է վճարել

«Մոնակոյի» հարձակվող Ռադամել Ֆալկաոն համաձայնության է հասել Իսպանիայի հարկային մարմինների հետ և հսկայական տուգանք վճարելով` խուսափել է ազատազրկման մեղադրանքներից,- գրում է Mundo.es-ը:

Կոլումբացին մեղադրվում էր 2011-2013 թվականների ընթացքում, երբ հանդես է եկել Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում, 5,6 միլիոն եվրոյի հարկերից խուսափելու մեջ: Որպեսզի գործը դատարան չհասնի, 31-ամյա ֆուտբոլիստը որոշել է 6,9 միլիոն եվրոյի տուգանք վճարել: Ֆալկաոն դեռ հուլիսին Իսպանիայի գանձապետարանի հաշվին 8,2 միլիոն եվրո էր ուղարկել: Այսպիսով, նրան կվերադարձվի 1,3 միլիոն եվրո:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ հարձակվողն օգտվել է Վիջինյան կղզիներում, Պանամայում և Իռլանդիայում գտնվող օֆշորային կազմակերպություններից, որպեսզի խուսափի հարկային պարտավորություններից: