18.09.2017 11:15

«Շտուտգարտի» ավագը ստացել է ուղեղի ցնցում եւ դեմքի ոսկորների կոտրվածքներ

«Շտուտգարտի» ավագը ստացել է ուղեղի ցնցում եւ դեմքի ոսկորների կոտրվածքներ

Գերմանիայի առաջնության չորրորդ տուրի խաղում «Վոլֆոսբուրգի» դարպասապահ Կոեն Կաստելսի հետ բախման հետեւանքով «Շտուտգարտի» ավագ Կրիստիան Գենտները ստացել է ուղեղի ցնցում եւ դեմքի ոսկորների կոտրվածքներ:

Դարպասապահը խաղային դրվագում ծնկով հարվածել էր նրա դեմքին: Ֆուտբոլիստը բախման հետեւանքով կորցրել էր գիտակցությունը եւ տեղափոխվել հիվանդանոց, հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: Առաջիկայում Գենտները կվիրահատվի: Նշվում է, որ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:

Այդ խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Շտուտգարտը»: