18.09.2017 09:00

«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:3. «արքայական» ակումբի երկրորդ հաղթանակը (տեսանյութ)

Իսպանական Լա Լիգայի 4-րդ տուրի շրջանակներում երկրի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալ»-ը հյուրընկալվել էր «Ռեալ Սոսյեդադ»-ին: Խաղն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով՝ 1:3 հաշվով:

19-րդ րոպեին Մայորալն առաջ մղեց մադրիդցիներին։ 9 րոպե անց Ռոդրիգեսը հավասարեցրեց հաշիվըմ, իսկ 36-րդ րոպեին նույն Ռոդրիգեսը դարձավ ինքնագոլի հեղինակ։ 61-րդ րոպեին Գարեթ Բեյլը հաշիվը դարձրեց 3։1։

Այս հաղթանակից հետո Զինեդին Զիդանի գլխավորած թիմը վաստակեց 8 միավոր` մադրիդյան մյուս գրանդի՝ «Ատլետիկո»-ի հետ կիսելով 4-5-րդ հորիզոնականները: «Ռեալ Սոսյեդադ»-ը 9 միավորով 3-րդն է:

«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:3
0:1 Մայորալ (19'), 1:1 Կ. Ռոդրիգեշ (29'), 1:2 Կ Ռոդրիգեշ (36' - ինքնագոլ), 1:3 Բեյլ (61')