19.09.2017 11:08

Սարգսյանը մեկնել է ԱՄՆ

Սարգսյանը մեկնել է ԱՄՆ

Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Ըստ Սարգսյանի մամլո ծառայության, նա Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով:

Այցի ընթացքում Սարգսյանը նաև հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Նյու Յորքում նախատեսված են Սարգսյանի այլ երկկողմ հանդիպումներ: