19.09.2017 13:00

Հանրաքվե. Իրաքցի քրդերը չեն ընկրկում

Հանրաքվե. Իրաքցի քրդերը չեն ընկրկում

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը երկուշաբթի Էրբիլում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության հետ: Չնայած միջազգային ճնշումներին՝ քրդական ինքնավարութունը պնդում է, որ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացնելու: Բաղդադը կտրականապես դեմ է այդ քայլին:

Անկարան նույնպես «սպառնալիք ազգային անվտանգությանն» է անվանել քրդական հանրաքվեն: Երկուշաբթի թուրքական զորքերը տանկային զորավարժություններ են անցկացրել Իրաքի սահմանին: Թուքրիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտարարել է, որ երկրի ներսում կամ նրա սահմաններից դուրս ցանկացած սպառնալիքի դեպքում անհապաղ պատասխան կտրվի:

Բուն Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ կարծիքները կիսվել են:

Իսկ Իրաքի գերագույն դաշնային դատարանը որոշում է կայացրել կասեցնել հանրաքվեի անցկացումը: Քվեարկությունը չեղարկելու կոչ են անում ԱՄՆ-ը և ԵՄ-ն՝ զգուշանալով  «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի թեժ պահին տարածաշրջանում իրավիճակի սրացումից:

Սակայն բոլոր հորդորներն առայժմ զուր են անցել. Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե անցկացնելու հարցով բարձրագույն հանձնաժողովը մերժել է արևմտյան երկրների առաջարկած՝ հանրաքվեի այլընտրանքները:

Փոխանցում է euronews-ը: