19.09.2017 13:46

Արաբական «քառյակը» հաստատել է Քաթարին ներկայացված պահանջները

Արաբական «քառյակը» հաստատել է Քաթարին ներկայացված պահանջները

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հաստատել են իրենց պահանջները Քաթարին՝ նրա շրջափակումը դադարեցնելու համար:

Արաբական «քառյակի» արտաքին գործերի նախարարները հանդիպում են ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, և այդ հանդիպման ընթացքում հաստատել են Քաթարի հանդեպ իրենց միասնական դիրքորոշումը:

«Մենք ձգտում ենք կարգավորել մեր հարաբերությունները Քաթարի հետ, մենք ձգտում ենք, որ Քաթարը դադարի աջակցել և հովանավորել ահաբեկությունը, ինչպես նաև ապակայունացնել և միջամտել մեր չորս երկրների ներքին գործերին»,- նշել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին:

Սպասվում է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Քաթարի շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ, որի ընթացքում կքննարկվեն Դոհայի հարաբերությունները հարևան երկրների հետ:

Փոխանցում է ria.ru-ն: