19.09.2017 16:36

ԱՄՆ կոնգրեսական. ԼՂ հարցի լուծումը կնպաստի առեւտրի զարգացմանը

ԱՄՆ կոնգրեսական. ԼՂ հարցի լուծումը կնպաստի առեւտրի զարգացմանը

ԼՂ հարցի լուծումը կնպաստի տարածաշրջանում առեւտրային հարաբերությունների զարգացմանը, Ազգային Ժողովում կայացած հանդիպմանը ասել են ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամները: Խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի եւ այլ պատգամավորների ու պաշտոնյաների հետ հանդիպմանը ամերիկացի կոնգրեսականները նշել են, որ հայ համայնքի ներդրումը Ամերիկայի հասարակական, քաղաքական եւ տնտեսական կյանքում շատ կարեւոր է:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության խնդրին՝ նրանք վստահեցրել են, որ ԱՄՆ-ն հարցի խաղաղ՝ բանակցությունների ճանապարհով կարգավորման կողմնակից է.  խնդրի լուծմամբ կբացվեն սահմանները, ինչը կնպաստի առեւտրային հարաբերությունների զարգացմանը:

Հանդիպմանը քննարկված հարցերի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, տեղեկացնում է ԱԺ լրատվական ծառայությունը: