19.09.2017 16:46

Նալբանդյանի եւ Ջանֆիդայի միջեւ կրակ է բռնկվել

Նալբանդյանի եւ Ջանֆիդայի միջեւ կրակ է բռնկվել

Այսօր ժամը 05:34-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նալբանդյան-Ջանֆիդա ավտոճանապարհի մոտակայքում գտնվող տներից մեկում, տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի ջրատարը:Ամբողջությամբ այրվում է 100 քմ մակերեսով տունը:

Հրդեհը մեկուսացվել  է հազանգից շուրջ մեկ ժամ անց: