19.09.2017 17:33

Մյանմայի ղեկավար. չենք վախենում ռոհինջաների հետ կապված քննադատությունից

Մյանմայի ղեկավար. չենք վախենում ռոհինջաների հետ կապված քննադատությունից

Մյանմայի պետական խորհրդական Աուն Սան Սու Ջին հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն վախենում մուսուլման-ռոhինջաներին վերաբերող պետական քաղաքականության կապակցությամբ միջազգային հանրության քննադատությունից :

Մյանմայի փաստացի ղեկավարը առաջին անգամ հանրայնորեն մեկնաբանել է Ռակխայն նահանգում օգոստոսին առաջացած ճգնաժամը, որը որոշ լրատվամիջոցներ ներկայացնում են որպես ռոhինջա ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն:

«Ես հասկանում եմ, որ մեր շատ բարեկամներ ամբողջ աշխարհում մտահոգ են գյուղերի հրկիզման եւ փախստականների բազմության մասին տեղեկություններով», ասել է Սու Ջին` ելույթ ունենալով երկրի խորհրդարանում:

Նրա խոսքով, իշխանությունները մտադիր են ուշադիր քննել իրավիճակը եւ լսել բոլոր հասանելի փաստարկներն ու հակափաստարկները: