19.09.2017 18:05

Կոալան մեքենայի անվի արանքում 16 կմ «ճամփորդել է»

Կոալան մեքենայի անվի արանքում 16 կմ «ճամփորդել է»
REUTERS

Ավստրալիայում կոալային փրկել եւ վայրի բնություն են վերադարձրել այն բանից հետո, երբ նա «թաքնվել էր» ավտոմեքենայի անվի հետեւում եւ այդպես 16 կիլոմետր ճանապարհ էր անցել:

Պարկավոր արջուկը սողոսկել է Ադելաիդա քաղաքի մերձակայքում գտնվող լեռներում կայանած մեքենայի տակ: Երբ մեքենան շարժվել է, կոալան բռնվել է անվի առանցքից:

Վարորդը կանգնեցրել է մեքենան միայն այն ժամանակ, երբ լսել է կենդանու ձայնը: Նա կանչել է փրկարարներին, որոնք կոալային դուրս են բերել անվահեծերի արանքից:

«Ես հոտից զգացի, որ նրա մորթին այրվել է», - պատմել է Ջեյն Բրիսթերը: Փրկարարները մի քանի օր կերակրել են կենդանուն եւ բուժել նրա վերքերը, այնուհետեւ բաց են թողել նրան: