20.09.2017 09:00

Լա Լիգայի ակումբին տուգանել են տնային հանդիպումների ցածր հաճախելիության պատճառով

Լա Լիգայի ակումբին տուգանել են տնային հանդիպումների ցածր հաճախելիության պատճառով

Իսպանական Լա Լիգայի ղեկավարությունը որոշել է տուգանել «Սելտա»-ին 2017/18 առաջնության առաջին երկու տնային հանդիպումների ցածր հաճախելիության պատճառով: Այս մասին հաղորդում է MKT Esportivo-ն:

Նոր կանոնների համաձայն՝ ակումբները պարտավոր են խաղի հեռարձակման գլխավոր տեսախցիկի դիմաց գտնվող տրիբունայի առնվազն 70%-ը լցնել երկրպագուներով: «Սելտա»-ն չի կարողացել կատարել այդ պարտավորությունը, ինչի համար էլ ֆինանսական տույժի է ենթարկվել:

Ընթացիկ մրցաշրջանի առաջին երկու խաղերում «Բալաիդոս» մարզադաշտի միջին հաճախելիությունը կազմել է 17 172 մարդ, իսկ մարզադաշտը ի զորու է տեղավորել մինչև 32 500 հանդիսական: Այս ամենի հետ կապված՝ «Սելտա»-ն իր հաջորդ տնային խաղում, որում սեպտեմբերի 21-ին ընդունելու է «Խետաֆե»-ին, գլխավոր տեսախցիկի դիմացի տրիբունայի տոմսերի արժեքները նվազեցրել է մինչև 40 եվրո: