20.09.2017 09:15

Աշխարհի գավաթ, 1/2 եզրափակիչ. Արոնյանը ոչ-ոքի խաղաց առաջին պարտիայում

Աշխարհի գավաթ, 1/2 եզրափակիչ. Արոնյանը ոչ-ոքի խաղաց առաջին պարտիայում

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացան 1/2 եզրափակիչ փուլի դասական առաջին պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը այս փուլում սպիտակ խաղաքարերով ուժերն էր չափում ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Պարտիայի 32-րդ քայլում կողմերը խաղաղ դաշտ կնքեցին:

Պատասխան պարտիաները կկայանան վաղը: