20.09.2017 09:30

ՊՍԺ-ի նախագահը մեկնաբանել է Կավանի-Նեյմար հակամարտությունը

ՊՍԺ-ի նախագահը մեկնաբանել է Կավանի-Նեյմար հակամարտությունը

ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելաիֆին հերքել է իր թիմի խաղացողներ Էդինսոն Կավանիի և Նեյմարի միջև եղած տարաձայնությունների մասին լուրերը:

Նշենք, որ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լիոն»-ի դեմ խաղում ուրուգվայցին և բրազիլացին վիճում էին, թե ով պետք է իրացնի 11-մետրանոց և տուգանային հարվածները: Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ հանդերձարանում նրանց խոսակցությունը քիչ է մնացել, որ վերածվի ծեծկռտուքի:

Բացի դա կատալոնական sport.es պարբերականը գրել էր, թե Նեյմարը խնդրել է ակումբի ղեկավարությանը՝ վաճառել Կավանիի տրանսֆերը:

«Ո՛չ, ոչինչ չկա: Այդ դուք՝ ԶԼՄ-ներդ եք խնդիրներ ստեղծում»,- ֆուտբոլիստների միջև լարվածության մասին հարցին պատասխանել է Ալ-Խելաիֆին, որի խոսքերը փոխանցում է RMC Sport-ը: