20.09.2017 09:45

Նոյերը մինչև հունվար չի խաղա

Նոյերը մինչև հունվար չի խաղա

«Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը հաջող վիրահատության է ենթարկվել և շուտով կսկսի վերականգնվել: Այս մասին հաղորդում է մյունխենյան ակումբի մամուլի ծառայությունը: 

Սպասվում է, որ 31-ամյա խաղացողը հունվարից շուտ խաղադաշտ չի վերադառնա: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանացին մարզման ընթացքում կոտրել էր ձախ ոտքը: