20.09.2017 10:00

Մանեն հետաքրքրել է «Ռեալին» և «Յուվենտուսին»

Մանեն հետաքրքրել է «Ռեալին» և «Յուվենտուսին»

«Ռեալ Մադրիդը» և թուրինյան «Յուվենտուսը» դիտարկում են Սադիո Մանեի ձեռքբերումը,- հաղորդում է AS-ը։ Ըստ երևույթին «Լիվերպուլը» պետք է նորից պայքարի մեջ մտնի՝ այս անգամ Մանեի համար, եթե ձմռանը գրանդ ակումբները փորձեն ձեռք բերել ֆուտբոլիստին։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե «Բարսելոնան» նույնպես դիտարկում է սենեգալցու թեկնածությունը։