19.09.2017 10:15

Ֆուտբոլիստ, ով 90 րոպե խաղացել է 40 աստիճան ջերմությամբ

Ֆուտբոլիստ, ով 90 րոպե խաղացել է 40 աստիճան ջերմությամբ

 

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Լաս Պալմաս» - «Ատլետիկ Բիլբաո» խաղում ուշագրավ դեպք է գրանցվել:

Տանտերերի առաջատար Խոնաթան Վիերան հանդիպումից առաջ 40 աստիճան ջերմություն է ունեցել, սակայն պատրաստակամություն է հայտնել խաղադաշտ դուրս գալ: Արդյունքում, նա մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

«Գրեթե մեռած էի: Ջերմաստիճանս անչափ բարձր էր: Բժիշկը հնարավոր ամեն ինչ արեց, որ առողջանամ: Պարզապես ցանկանում էի օգնել թիմին:Չէի պատկերացնում, որ այդքան կդիմանամ: Հանդիպան ավարտից հետո շատ հոգնած էի»,- UD Radio-ի եթերում ասել է իսպանացին: