20.09.2017 10:45

Ֆրանսիայում նոր սկանդալ է ծագել

Ֆրանսիայում նոր սկանդալ է ծագել

Ֆրանսիայում նոր սկանդալ է ծագել ազգային հավաքականի շուրջ գաղտնի տեսանյութի առկայության պատճառով:

Europe1.fr-ն հայտնում է, որ անհայտ մարդկանց խմբավորումը շանտաժի է ենթարկել «Պարի Սեն Ժերմենի» ու Ֆրանսիայի հավաքականի ձախ պաշտպան Լևան Կուրզավային: Օրինազանցները հայտարարել են, որ իրենց տրամադրության տակ կա տեսանյութ, որում 25-ամյա ֆուտբոլիստն իբր կատակով վիրավորական խոսքեր է ասել «եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի հասցեին: Աղբյուրը հայտնում է շորթման փորձի մեղադրանքով 5 մարդ է ձերբակալվել:

Հիշեցնենք, որ մեկ այլ «տեսանյութային սկանդալի» պատճառով Կարիմ Բենզեման այլևս չի հրավիրվում հավաքական: