20.09.2017 11:05

Վերջին 100 խաղից հետո Անտոնիո Կոնտեն բացարձակ առաջատար

Վերջին 100 խաղից հետո Անտոնիո Կոնտեն բացարձակ առաջատար

Անգլիական  «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վերջին 100 խաղում ամենաշատ միավորներ վաստակած մարզիչն է:

  • Եվրոպայի թոփ-5 առաջնությունների վերջին 100 խաղում լավագույն արդյունքն ունի Անտոնիո Կոնտեն
  • Կոնտեն հաղթել է վերջին 100 խաղից 79-ում՝ լինելով «Յուվենտուսի», իսկ հետո «Չելսիի» գլխավոր մարզիչը
  • Երկրորդ և երրորդ տեղերում են Մաքս Ալեգրին ու Կառլո Անչելոտին
  • Լավագույն եռյակում իտալացի մասնագետներն են
  • Լավագույն հնգյակում չեն Արսեն Վենգերը, Ժոզե Մոուրինյոն ու Յուրգեն Կլոպը

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վերջին 100 խաղում վաստակել է 247 միավոր: Արդյունքում նրա գլխավորած «Յուվեն» վերջին երկու տարում հաղթել է Իտալիայի առաջնությունում, իսկ անցած մրցաշրջանում Անգլիայի չեմպիոնի կոչումը նվաճեց նրա գլխավորած «Չելսին»:

Երկրորդ տեղում Մաքս Ալեգրին է, որը նույնքան տիտղոս է նվաճել վերջին երեք մրցաշրջանում, բայց վերջին 100 խաղում 9 միավոր պակաս է վաստակել, քան Կոնտեն:

Ալեգրիին հաջորդում են Կառլո Անչելոտին, Պեպ Գվարդիոլան ու Դիեգո Սիմեոնեն: Ինչ վերաբերում է Արսեն Վենգերին, ապա ֆրանսիացին դուրս է մնացել լավագույն հնգյակից: Նա վերջին 100 խաղում վաստակել է 197 միավոր՝ տանելով 59 հաղթանակ և խաղալով 20 ոչ-ոքի:

Վերջին 100 խաղում 197 միավոր է վաստակել նաև «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պուչետինոն, սակայն երկու հաղթանակ քիչ է տարել, քան Վենգերը:

Վերջին 100 խաղի ընթացքում Մոուրինյոն հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգայում, հեռացել է թիմից, իսկ հետո գլխավորել է «Մանչեսթեր Յունայթեդը»: Մոուրինյոն վերջին 100 խաղում հաղթել է 53 անգամ, 29 խաղ ավարտել է ոչ-ոքի և ակտիվում ունի 188 միավոր, մինչդեռ Յուրգեն Կլոպը վաստակել է 171 միավոր:

Գվարդիոլան վերջին 100 խաղում վաստակել է 231 միավոր, տարել է 72 հաղթանակ, խաղացել է 15 ոչ-ոքի: Ճիշտ է, իսպանացի մասնագետը հաղթանակների առյուծի բաժինը տարել է Գերմանիայում:

ԹՈՓ 5 ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐՋԻՆ 100 ԽԱՂԻՑ ՀԵՏՈ

 

Հաղթանակ

Ոչ-ոքի

Պարտություն

Միավոր

Անտոնիո Կոնտե

79

10

11

247

Մասիմիլիանո Ալեգրի

75

13

12

238

Կառլո Անչելոտի

74

14

12

236

Պեպ Գվարդիոլա

72

15

13

231

Դիեգո Սիմեոնե

64

22

14

214

Արսեն Վենգեր

59

20

21

197

Մաուրիսիո Պուչետինո

57

26

17

197

Ժոզե Մոուրինյո

53

29

18

188

Յուրգեն Կլոպ

48

27

25

171