20.09.2017 02:08

Սերժ Սարգսյան. 2018-ի գարուն ենք մտնելու առանց Ցյուրիխյան արձանագրությունների

Սերժ Սարգսյան. 2018-ի գարուն ենք մտնելու առանց Ցյուրիխյան արձանագրությունների

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնագրերը, դրանց կենսագործման ուղղությամբ  որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում հայտարարվելու են առ ոչինչ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում հայտարարել է Սերժ Սարգսյանը:


Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, նա նշել է, որ 2009-ի հոկտեմբերին Ցյուրիխում կնքված արձանագրություններն առ այսօր չեն վավերացվել:

«Թուրքիայի կառավարությունը անհեթեթ նախապայմաններ է առաջ քաշում դրանքվավերացնելու համար, որոնք բնավ չեն բխում արձանագրությունների տառից և ոգուց: Այժմ եկել է լրացուցիչ պարզաբանում տալու ժամանակը: Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրենհարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայությանպայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սինարձանագրությունների», - ըստ President.am-ի, ասել է Սարգսյանը: