20.09.2017 11:46

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն

Նալբանդյանն ու Մամեդյարովը կհանդիպեն

ԱԳՆ մամլո ծառայությունը փոխանցում է, որ երեկ՝ սեպտեմբերի 19-ին Նյու Յորք ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շարունակելու է մասնակցությունը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի աշխատանքներին։

Նյու Յորքում նախատեսված են Նալբանդյանի հանդիպումները մի շարք երկրների արտգործնախարարների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ։

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում կհանդիպի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Արդբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։