20.09.2017 13:38

Կատալոնիայի հանրաքվեն. խուզարկություններ մասնավոր փոստային ընկերությունում

Կատալոնիայի հանրաքվեն. խուզարկություններ մասնավոր փոստային ընկերությունում

Իսպանական ոստիկանությունը բազմաթիվ փաստաթղթեր է հայտնաբերել, որոնք անմիջականորեն կապվում են արգելված կատալոնական հանրաքվեի հետ, որը նշանակված է հոկտեմբերի 1-ին:

Երեքշաբթի առավոտյան ոստիկանները ժամանել են կատալոնական Տառասա քաղաքում գտնվող՝ Իսպանիայի խոշորագույն մասնավոր Unipost ընկերության գրասենյակներ: Ոստիկանների և փողոցը փակած ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:

Տառասայում խուզարկությունները շարունակվել են ամբողջ օրը: Լուրեր կան, որ հաջողվել է հայտնաբերել ընտրական  շատ կարևոր փաստաթղթեր, այդ թվում՝ կատալոնական կառավարության լոգոտիպը կրող հաևյուրավոր ծրարներով արկղեր, որոնք, ենթադրաբար, քվեաթերթիկներ են պարունակել: Նախորդ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել էին միայն պաստառներ և գովազդային այլ նյութեր:

Կատալոնիայի ղեկավարներն անտեսում են դատարանի որոշումը՝ քվեարկություն չանցկացնելու վերաբերյալ: Նրանք փորձում են կազմակերպել հանրաքվեն՝ չնայած Իսպանիայի կառավարության՝ այն թույլ չտալու ջանքերին:

Իսպանիայի հյուսիսարևելյան այդ  բարգավաճ շրջանում՝ Կատալոնիայում, ապրում է մոտավորապես 7,5 մլն մարդ: Կատալոնիայի կառավարության պատվերով այս տարվա հուլիսին անցկացված հարցման արդյունքներով՝ կատալոնացիների 41 %-ը կողմ է անկախությանը, 49 %-ը՝ դեմ:

Փոխանցում է BBC-ն: