20.09.2017 14:27

Podemos-ի կատալոնական մասնաճյուղը կոչ է անում մոբիլիզացնել ուժերը

Podemos-ի կատալոնական մասնաճյուղը կոչ է անում մոբիլիզացնել ուժերը

Podemos կուսակցության կատալոնական մասնաճյուղի ղեկավար Քսավիեր Դոմենեկն արձագանքել է իսպանական իշխանությունների կողմից Կատալոնիայում անցկացվող խուզարկություններին ու ձերբակալություններին՝ կոչ անելով մոբիլիզացնել ուժերը՝ կատալոնացիների իրավունքներն ու ինքնիշխանություն պաշտպանելու համար:

Չորեքշաբթի առավոտյան Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Կատալոնիայում անկախության հանրաքվեի նախապատրաստման հետ կապված՝ ձերբակալել է 12 մարդու, այդ թվում՝ Կատալոնիայի կառավարության փոխնախագահի տեղակալին:

Նրանք նաև խուզարկություններ են անցկացրել կառավարության նստավայրում և կառավարական այլ հիմնարկներում՝ հանրաքվեի կազմակերպման հետ կապված փաստաթղթեր հայտնաբերելու նպատակով:

Կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը խորհրդականների նիստ է հրավիրել:

Փոխանցում է ria.ru-ն: