20.09.2017 14:48

«Դոմինոյի էֆեկտ». Խոսքը սահմանների փոփոխության մասին է

«Դոմինոյի էֆեկտ». Խոսքը սահմանների փոփոխության մասին է

Այսպես կոչված՝ «անկախության հանրաքվեն», որ իսպանական Կատալոնիայի իշխանությունները պատրաստվում են անցկացնել հոկտեմբերի 1-ին, կարող է Եվրամիությունում սահմանադրական ճգնաժամ հրահրել, որի ծավալները համեմատելի կլինեն Բեռլինյան պատի անկման հետ, նախազգուշացրել է Եվրախորհրդարանի նախկին նախագահ Ժոզեպ Բորելը:

«Կարող է տեղի ունենալ Բեռլինի պատի անկման ժամանակներից ի վեր ամենամեծ սահմանադրական ճգնաժամը: Այդ ժամանակներից ի վեր՝ առաջին անգամ խոսքը սահմանների փոփոխության մասին է: Կարելի է սպասել «դոմինոյի էֆեկտի»»,- ասել է Բորելը եվրոպական Politico թերթին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Կատալոնիայի օրինակին կարող են հետևել հյուսիսիտալական Վենետոն, բելգիական Ֆլանդրիան, գերմանական Բավարիան, Շոտլանդիան և էթնիկ հունգարացիների համայնքները Կարպատյան ավազանում:

Բորելը ԵԽ ղեկավարի պաշտոնն զբաղեցրել է 2004-2007 թթ.:

Փոխանցում է ria.ru-ն: