20.09.2017 15:42

ՔԲԿ-ն առևանգել է թուրքական հետախուզության երկու աշխատակցի

ՔԲԿ-ն առևանգել է թուրքական հետախուզության երկու աշխատակցի

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MIT) երկու աշխատակիցներ առևանգվել են Թուրքիայում արգելված Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) կողմից, չորեքշաբթի հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Մեվլյութ Չավուշօղլուն:

«ՔԲԿ-ն մարդկանց է առևանգում՝ սովորական քաղաքացիների, բժիշկների, ոստիկանների՝ ում ասես, որովհետև դա ահաբեկչական կազմակերպություն է: Անկասկած՝ մենք մեր ուժերի չափով ամեն ինչ անում ենք՝ մարդկանց վերադարձնելու համար, թեպետ այդ երկու աշխատակիցներին ետ բերելու համար մենք անմիջական կապ չունենք ՔԲԿ-ի հետ»,- հայտարարել է Չավուշօղլուն Նյու Յորքում Al-Monitor պարբերականին տված հարցազրույցում:

2015 թ. հուլիսին Թուրքիայում զինված հակամարտության վերսկսումից հետո քուրդ գրոհայինների հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 900 զինվորական և ոստիկան, ինչպես նաև 300-ից ավելի քաղաքացիական անձինք: Թուրքիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ այդ ընթացքում անվտանգության ուժերը չեզոքացրել են ՔԲԿ ավելի քան 10 հազար անդամ:

Փոխանցում է ria.ru-ն: