20.09.2017 17:28

ԶԼՄ. Մադուրոն ՄԱԿ-ում Թրամփի ելույթից հետո նրան Հիտլեր է անվանել

ԶԼՄ. Մադուրոն ՄԱԿ-ում  Թրամփի ելույթից հետո նրան Հիտլեր է անվանել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Թրամփին անվանել է «նոր Հիտլեր» միջազգային քաղաքականության մեջ: Այդ մասին նա հայտարարել է երեքշաբթի՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ, հաղորդել է EFE գործակալությունը:

«Դոնալդ Թրամփն իրեն աշխարհի տերն է համարում և դա ցույց է տալիս միջազգային քաղաքականության մեջ իր գործողություններով՝ հանդես գալով որպես նոր Հիտլեր»,- ասել է Մադուրոն:

 Նրա խոսքով՝ Սպիտակ տան տերն ագրեսիվ քաղաքականություն է վարում Վենեսուելայի ժողովրդի հանդեպ՝ «ռասայական և կայսերական գերազանցության դիրքերից», սակայն «Վենեսուելային ոչ ոք չի կարող սպառնալ»: Մադուրոն նշել է, որ չնայած ամերիկյան առաջնորդը խոստացել է նոր պատժամիջոցներ սահմանել Վենեսուելայի «ամբողջատիրական ռեժիմի» դեմ, ինքը «կշարունակի ղեկավարել» հարավամերիկյան հանրապետությունը:

Փոխանցում է tass.ru-ն: