21.09.2017 09:00

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանն ու Լագրավը հաղթողին կորոշեն թայ-բրեյքում

Շախմատի աշխարհի գավաթ. Արոնյանն ու Լագրավը հաղթողին կորոշեն թայ-բրեյքում

Թբիլիսիում շարունակվում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը: Կիսաեզրափակչում Լևոն Արոնյանի մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է:

Այսօր տեղի ունեցած 2-րդ դասական պարտիան կրկին ավարտվեց ոչ-ոքի արդյունքով: Երեկվա պարտիան նույնպես ավարտվել էր խաղաղ ելքով, հետևաբար գրոսմայստերները եզրափակչի ուղեգիր ձեռք բերելու համար վաղը հարաբերությունները կպարզեն թայ-բրեյքում:

Միկրոմրցամարտը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 15:00-ին: