21.09.2017 09:15

Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է երեք խաղով

Աբրահամ Խաշմանյանը որակազրկվել է երեք խաղով

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում «Ալաշկերտը» նվազագույն հաշվով հաղթել է Գյումրիի «Շիրակին»:

Հանդիպման ընթացքում դաշտից հեռացվել էր Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՖՖ-ի կարգապահական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել ոչ մարզական պահվածքի պատճառով, կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն՝ Խաշմանյանին որակազրկել երեք խաղով, իսկ «Ալաշկերտին» տուգանել 100 հազար դրամով: