21.09.2017 09:30

Պաշտոնական. հայտնի են Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2019թ. եզրափակիչները ընդունող մարզադաշտերը

Պաշտոնական. հայտնի են Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2019թ. եզրափակիչները ընդունող մարզադաշտերը

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում «Ատլետիկո»-ն: Նորակառույց մարզադաշտը կարող է տեղավորել մինչև 68 000 հանդիսական:

 

Եվրոպա լիգայի 2019 թվականի եզրափակիչը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում, որը կարող է իր հարկի տակ ընդունել 69 870 ֆուտբոլասերի:

ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի 2019 թվականի հանդիպումը տեղի կունենա Ստամբուլի «Վոդաֆոն Արենա» մարզադաշտում, որտեղ իր տնային խաղերն է անցկացնում «Բեշիքթաշ»-ը: Մարզադաշտը կարող է տեղավորել 42 000 հանդիսականի:

Կանանց Չեմպիոնների լիգայի 2019թ. եզրափակիչը կընդունի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Ֆերենցվարոշ» մարզադաշտը, որը կարող է տեղավորել 22 000 հանդիսականի: