21.09.2017 10:00

Լևանդովսկին իսպաներեն է սովորում, որպեսզի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

Լևանդովսկին իսպաներեն է սովորում, որպեսզի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ»

Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ցանկանում է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում: Այս մասին հաղորդում է Sport Bild-ը:

Աղբյուրի փոոխանցմամբ՝ «արքայական» ակումբ տեղափոխվելու համար լեհ ֆուտբոլիստը սկսել է իսպաներեն սովորել: Նշվում էր, որ 29-ամյա հարձակվողը մտադիր է որքան հնարավոր է շուտ փոխել իր ակումբային գրանցումը:

Հիշեցնենք, որ Լևանդովսկին «Բավարիա» էր տեղփոխվել Դորտմունդի «Բորուսիա»-ից, 2014 թվականին: