21.09.2017 10:45

«Բարսելոնա»-ի սպորտային տնօրենը խոսել է Պաուլինյոյի ցուցադրած խաղի մասին

«Բարսելոնա»-ի սպորտային տնօրենը խոսել է Պաուլինյոյի ցուցադրած խաղի մասին

«Բարսելոնա»-ի սպորտային տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը գոհ է թիմի նորեկ Պաուլինյոյի ցուցադրած խաղից: Հիշեցնենք, որ բրազիլացին կատալոնական ակումբ տեղափոխվեց այս ամռանը, 40 մլն եվրոյի դիմաց:

«Պաուլինյոյի ցուցադրած խաղից գոհ ենք: Մենք ցանկանում ենք, որ մեր թիմը հաղթի, իսկ երկրպագուները ուրախ լինեն: Մրցաշրջանը երկար է և ցանկաած պահի կարող են խնդիրներ առաջանալ: Պաուլինյոն մեզ շատ է օգնում: Նա ուժեղ բնավորություն ունի և բարձր կարգի ֆուտբոլ է ցուցադրում: Պաուլինյոն արագորեն հարմարվում է «Բարսելոնա»-ի խաղաոճին»,- Ռոբերտ Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում Sport-ը:

Նշենք, որ Լա Լիգայի վերջին երկու տուրերում բրազիլացի խաղացողը դարձել է երկու գոլի հեղինակ: