21.09.2017 11:07

Դյուգարի. Նեյմարը լավ խաղացող է, բայց նա ակումբի շեֆը չէ

Դյուգարի. Նեյմարը լավ խաղացող է, բայց նա ակումբի շեֆը չէ

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կրիստոֆ Դյուգարին իր կարծիքն է հայտնել ՊՍԺ-ի խաղացող Էդինսոն Կավանիի և Նեյմարի միջև կոնֆլիկտի մասին։ Հիշեցնենք, որ «Լիոնի» հետ Լիգա 1-ի 6-րդ մրցափուլի հանդիպման ժամանակ (2-0) Դանի Ալվեշը թույլ չտվեց Կավանիին խփել տուգանայինը՝ գնդակը տալով Նեյմարին, իսկ հետո ուրուգվայցին 11-մետրանոց խփեց՝ բրազիլացուն թույլ չտալով մոտենալ գնդակին։

«Նեյմարը հրաշալի խաղացող է, բայց նա ՊՍԺ-ի ղեկավարը չէ,- Դյուգարիին է մեջբերում Goal-ը։- Եթե այդպես շարունակվի, ապա նա կմարզի թիմը և կընտրի կազմը։ Էմերին պետք է խառնվի այս գործին։ Նեյմարը կարող է դառնալ ՊՍԺ-ի լիդերը միայն այն դեպքում, եթե մրցանակներ շահի, այլ ոչ թե իր արժեքի շնորհիվ։

Կավանին արդեն 4 տարի է հանդես է գալիս ՊՍԺ-ում, և նա այն մարդը չէ, ով կարող է բարդացնել ինչ-որ մեկի կյանքը։ Ինձ դուր է գալիս Էդինսոնը։ Նա բոլոր խաղերում խելագարի պես վազում է, երբեք չի բողոքում։ Այս ամենը ես անթույլատրելի եմ համարում»։