21.09.2017 11:30

Գարի Նևիլ. Դե Խեան չեզոքացնում է ՄՅՈՒ-ի պաշտպանների սխալները

Գարի Նևիլ. Դե Խեան չեզոքացնում է ՄՅՈՒ-ի պաշտպանների սխալները

«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Գարի Նևիլը գտնում է, որ Ժոզե Մոուրինյոյի թիմն անթերի չէ պաշտպանությունում, սակայն Դավիդ Դե Խեայի փայլուն խաղը դարպասում չեզոքացնում է պաշտպանական գծի թուլությունը։ Պրեմիեր լիգայի նոր մրցաշրջանի առաջին 5 խաղերում Մոուրինյոյի սաներն ընդամենը 2 անգամ են գոլ բաց թողել, այնքան, որքան հարևան «Սիթին»։ Նևիլի կարծիքով «Յունայթեդը» պարտական է ոչ այնքան իր պաշտպաններին, որքան դարպասապահին։

«Եթե նայեք «Յունայթեդին», ապա կտեսնեք, որ «Սթոուկի» հետ խաղում նրանք սխալներ թույլ տվեցին, իր պահերն ունեցավ նաև «Էվերտոնը»։ Սակայն պաշտպանությունում ի հայտ եկած թուլությունը չեզոքացրեց Դե Խեան, ով համաշխարհային կարգի դարպասապահ է։

Ժոզե Մոուրինյոն միշտ էլ տանը լավ արդյունքներ է ցուցադրել։ Նա սիրում է նստել իր տեղն ու հետևել, թե ինչպես են մրցակիցները սայթաքում։ Արդեն 12 ամիս է «Յունայթեդը» պարտություն չի տեսել «Օլդ Թրաֆորդում» «Սիթիի» հաղթանակից հետո։ Ինձ թվում է նրանք ավելի լավ տեսք ունեն, երբ ճեղքում են մրցակիցների պաշտպանությունը և սպանում ինտրիգը»,- ասել է Նևիլը Sky Sports-ին։