22.09.2017 09:00

L'Équipe. Նեյմարը ներողություն է խնդրել Կավանիից և ՊՍԺ-ի մյուս խաղացողներից

L'Équipe. Նեյմարը ներողություն է խնդրել Կավանիից և ՊՍԺ-ի մյուս խաղացողներից

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը թիմի այսօրվա մարզումից հետո ներողություն է խնդրել Էդինսոն Կավանիից և իր մյուս թիմակիցներից՝ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի «Լիոն»-ի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համար:

Ինչպես հաղորդում է L'Équipe պարբերականը, թիմի ավագ Տիագո Սիլվան միջնորդ է հանդիսացել իր հայրենակցի և մյուս խաղացողների հաշտեցման գործում:

Հիշեցնենք, որ «Լիոն»-ի դեմ խաղում Կավանին չէր թույլատրել Նեյմարին՝ իրացնել նշանակված 11-մետրանոց հարվածը: Արդյունքում գնդակին մոտեցել է ուրուգվայցին և վրիպել: Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ 25-ամյա բրազիլացին խնդրել է փարիզյան ակումբի ղեկավարությանը՝ տրանսֆերի հանել Կավանիին: