22.09.2017 09:18

AS. Մադրիդի «Ռեալ»-ը կնքել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք գործընկերային պայմանագիրը

AS. Մադրիդի «Ռեալ»-ը կնքել է ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք գործընկերային պայմանագիրը

 

 

Մադրիդի «Ռեալ»-ը երկարաձգել է պայմանագիրը իր տիտղոսային հովանավոր, արաբական Fly Emirates ավիաընկերության հետ: Այս մասին հաղորդում է AS պարբերականը:

Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ նոր պայմանագրով «արքայական» ակումբը տարեկան կստանա 70 մլն եվրո: Նշվում է, որ սա ֆուտբոլի պատմության մեջ ամենաթանկարժեք գործընկերային պայմանագիրն է:

Երկրորդ հորիզոնականում «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է, որը Chevrolet-ից տարեկան ստանում է 62 մլն եվրո: Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնա»-ն: Կատալոնացիները Rakuten-ից ստանում են 55 մլն եվրո: