22.09.2017 09:45

Պաշտոնական. «Ատլետիկո»-ն գնեց Դիեգո Կոստայի տրանսֆերը

Պաշտոնական. «Ատլետիկո»-ն գնեց Դիեգո Կոստայի տրանսֆերը

Մադրիդի «Ատլետիկո»-ն գնեց «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստայի տրանսֆերը: Այս մասին հայտնում է «Ատլետիկո»-ի պաշտոնական կայքը:

Գործարքի ֆինանսական մանրամասները հայտնի չեն: Լրատվամիջոցների տեղեկություններով, «ատլետներ»-ը 28-ամյա հարձակվողի համար 60 միլիոն եվրո են վճարել:

Առաջիկա օրերին Կոստան բուժզննում կանցնի և պայմանագիր կստորագրի «Ատլետիկո»-ի հետ, բայց մինչև 2018 թվականի հունվարը չի կարող հանդես գալ մադրիդցիների կազմում: