22.09.2017 10:00

ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին արգելել են շփվել լրագրողների հետ

ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին արգելել են շփվել լրագրողների հետ

ՊՍԺ-ի ղեկավարությունը արգելել է թիմի ֆուտբոլիստներին հարցազրույցներ տալ: Այս մասին հայտնում է ֆրանսիական մամուլը:

Աղբյուրի փոխանցմամբ, փարիզցիների սպորտային տնօրեն Անտերո Էնրիկեն ֆուտբոլիստներին արգելել է շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Լրագրողների հարցերին այսուհետ կպատասխանի միայն ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին:

Նշենք, որ ՊՍԺ-ի ղեկավարության այս որոշումը պայմանավորված է թիմի ֆուտբոլիստներ Նեյմարի և Կավանիի կոնֆլիկտով: