22.09.2017 10:15

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նախորդ մրցաշրջանում ռեկորդային եկամուտ է ունեցել

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նախորդ մրցաշրջանում ռեկորդային եկամուտ է ունեցել

«Կարմիր սատանաներ»-ը նախորդ մրցաշրջանում ռեկորդային եկամուտ են ունեցել: Այս մասին հայտնում է FourFourTwo-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, «ՄՅու»-ի եկամուտները նախորդ մրցաշրջանում կազմել են 581,2 միլիոն ֆունտ ստերլինգ: Նշվում է, որ մանչեսթերյան ակումբի մաքուր եկամուտը կազմել է 80,8 միլիոն ֆունտ ստերլինգ:

Աղբյուր վստահեցնում է, որ ակումբային պարտքը զգալիորեն նվազել է: Այն այժմ կազմում է 213,1 միլիոն ֆունտ ստերլինգ (նախկինում՝ 260,9):