22.09.2017 10:30

ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ

ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ

ՖԻՖԱ-ն հետաքննություն է սկսել «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ՖԻՖԱ-ն «քաղաքաբնակներ»-ին կասկածում է երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերների գրանցման կանոնները խախտելու մեջ:

- Կարող ենք հաստատել, որ հետաքննություն է ընթանում, բայց մանրամասների մասին ոչինչ ասել չենք կարող,- հայտնել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նույն խախտման համար ՖԻՖԱ-ն հետաքննություն էր սկսել «Չելսի»-ի դեմ: