22.09.2017 10:51

Զվյագինցեւի «Սեր չկա» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»

Զվյագինցեւի «Սեր չկա» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»
ALEXANDR SHCHERBAK/TASS

Ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Սեր չկա» (Нелюбовь) ֆիլմը կներկայացվի ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Նման որոշում է ընդունել ռուսաստանյան համապատասխան կոմիտեն, հայտնում է BBC-ն:

Ֆիլմի պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկու կարծիքով, ֆիլմը լավ շանսեր ունի՝ ամերիկյան մրցանակաբաշխության «շորթ-լիստի» մեջ հայտնվելու համար:

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարվա մայիսին Կաննի կինոփառատոնում: Այնտեղ կինոնկարն ստացել է լավագույն սցենարի համար մրցանակը եւ ժյուրիի մրցանակը:

Ֆիլմի սյուժեն պատմում է, որ ընտանիքում, որտեղ բաժանման եզրին կանգնած ծնողները չեն սիրում ոչ միայն միմյանց, այլեւ 12-ամյա որդուն, տղան որոշում է փախչել տանից: Ֆիլմը նվիրված է հենց նրա որոնման ընթացքին: