22.09.2017 12:34

Օգտատիրոջը զայրացրել է մանկական մուլտֆիլմում առնանդամի պատկերը

Օգտատիրոջը զայրացրել է մանկական մուլտֆիլմում առնանդամի պատկերը

Օնլայն վիդեոհեռարձակող Netflix ծառայությունը հեռացրել է «Մայա մեղվիկի արկածները» մուլտսերիալի դրվագներից մեկը՝ օգտատերերից մեկի բողոքից հետո:

Օգտատերը հայտնաբերել է, որ սերիալի արարներից մեկում ծառի բնի վրա տղամարդու առնանդամի ուրվագծեր կան:

Մուլտսերիալի առաջին սեզոնի 35-րդ դրվագը հեռացվել է այն բանից հետո, երբ ամերիկուհի Չեյ Ռոբինսոնն այդ մասին գրել է Ֆեյսբուքում՝ կիսվելով իր նշած հատվածով:

«Ես չեմ խելագարվել եւ կարծում եմ, որ մանկական ֆիլմերում նման բան ընդհանրապես չպետք է լինի: Ես նողկանք եմ ապրում եւ որեւէ պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է իմ երեխաները նման բան տեսնեն», - գրել է նա:

«Մայա մեղվիկի արկածները» մուլտսերիալը հիմնված է գերմանացի մանկագիր Վալդեմար Բոնզելսի՝ 1912-ին լույս տեսած գրքի վրա: Առաջին անգամ այն էկրանավորվել է 1975 թվականին: