22.09.2017 14:08

Բեռլինում իրաքցի փախստականը վերադարձրել է մետրոյում գտած 14000 եվրոն

Բեռլինում իրաքցի փախստականը վերադարձրել է մետրոյում գտած 14000 եվրոն

Բեռլինի ոստիկանությունը խորին շնորհակալություն է հայտնել իրաքցի փախստական աղջկան, որը վերադարձրել է կորցրած պայուսակը: Դրա մեջ 14 հազար եվրո է եղել:
Պայուսակը բեռլինյան մետրոյում մոռացել է մի տարեց կին: Թոշակառու կինը արագ նկատել է կորուստը եւ դրա մասին հայտնել կայարանի հերթապահին, սակայն  մետրոյի աշխատակիցները չեն կարողացել գտնել պայուսակը:

Այն գտել է Իրաքից եկած 16-ամյա դպրոցականը, որը դրա մասին պատմել է իր մորը: Երկու օր անց նրանք գտածոն հանձնել են ոստիկանություն: Գերմանացի լրագրողները հայտնում են, որ իրաքցի ընտանիքն, ամենայն հավանականությամբ, պարգեւատրվել է իր ազնվության համար:

Գերմանական օրենսդրության համաձայն, նյութական արժեքավոր իրերը հայտնաբերելու եւ վերադարձնելու համար դրա արժեքի 3% տոկոսը հանձնվում է գտնողին, իսկ հանրային տրանսպորտում հայտնաբերելու դեպքում՝ 1,5%-ը: