22.09.2017 12:57

Իրաքյան Քուրդիստան. Պատժամիջոցներ՝ ի պատասխան հանրաքվեի

Իրաքյան Քուրդիստան. Պատժամիջոցներ՝ ի պատասխան հանրաքվեի

Քրդերի անկախության երեք գլխավոր հակառակորդները՝ Իրաքը, Թուրքիան և Իրանը, որոշել են միավորել ջանքերը, որպեսզի ձախողեն սեպտեմբերի 25-ին նախատեսված անկախության հանրաքվեն:

Երեք երկրների դիվանագիտության ղեկավարները նախատեսում են քննարկել Իրաքյան Քուրդիստանի դեմ սահմանվելիք պատժամիջոցները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Առանց հապաղելու՝ մենք մանրակրկիտ կքննարկենք, թե ինչ պատժամիջոցներ են սահմանվելու: Հարկ չկա մանրամասներ բացահայտել, մենք դրանք կքննարկենք Ազգային անվտանգության խորհրդի և կառավարության նիստերում, թե ինչ են նախատեսելու այդ պատժամիջոցները, և դրանց ժամանակացույցները»,- լրագրողներին հաղորդել է Էրդողանը:

Իրաքի հյուսիսային շրջանի անջատողական նկրտումների դեմ է հանդես եկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, որի անդամները հինգշաբթի հրապարակված հայտարարության մեջ «անհանգստություն են արտահայտում հանրաքվեի հնարավոր հետևանքների առիթով», և հատկապես՝ «տարածաշրջանի անկայունացման» սպառնալիքի կապակցությամբ:

Փոխանցում է euronews-ը: