22.09.2017 13:44

Կատալոնիա. Հանրաքվե՝ հակառակ ամեն ինչի

Կատալոնիա. Հանրաքվե՝ հակառակ ամեն ինչի

Կատալոնիան գործողությունների պլան ունի «արտակարգ իրավիճակի» դեպքում, հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնը՝ դրանով իսկ հաստատելով ինքնորոշման հանրաքվեն անցկացնելու վճռականությունը, չնայած Մադրիդի նախաձեռնությամբ 10 միլիոն քվեաթերթիկների բռնագրավմանը, տեղական իշխանության գրասենյակներում անցկացված խուզարկություններին և կատալոնացի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալություններին:

Կատալոնիայի առաջնորդը, դիմելով տարածաշրջանի բնակչությանը, ասել է. «Անկախության հանրաքվեն կկայանա նշանակված օրը՝ հոկտեմբերի 1-ին: Մենք գործողությունների պլան ենք նախապատրաստել «արտակարգ իրավիճակի» դեպքում: Մենք քվեարկություն կանցկացնենք, նախևառաջ, նրա համար, որ դա է ուզում բնակչության մեծամասնությունը,  դա են ուզում այն մարդիկ, ովքեր հոգնել են իշխող Ազգային կուսակցության գոռոզամտությունից ու չարաշահումներից»:

Իսպանիայի կենտրոնական կառավարությունը շարունակում է պնդել, որ հանրաքվեն անօրինական է, այն ուղղակիորեն խախտում է Սահմանադրությունը և ոտնձգություն է երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ:

Փոխանցում է euronews-ը: